Hayastani ev Arcaxi qartez!
Thursday, April 21, 2011
Saturday, April 9, 2011
ԳԼԽՈՒՂԵՂԻ ՈՒՌՈՒՑՔԸ ՕՐ ՕՐԻ ՄԵԾԱՆՈՒՄ Է
17-ամյա Նարեկի կյանքը բժիշկների եւ բարեգործների ձեռքում է:
«Նարեկն իմ մինուճար երեխան է, նրանից բացի ես էս աշխարհում ոչ մեկը չունեմ: Ես չգիտեմ ում դիմեմ, ինչ անեմ, որ փրկեն երեխայիս կյանքը: Օր օրի նրա վիճակն ավելի է վատանում, արդեն սկսել է չտեսնել, կուրանում է Նարեկս»,- արցունքն աչքերին պատմում էր «Առավոտի» խմբագրություն եկած Նարեկի մայրը՝ Մարիետա Միրզոյանը: Ներկայումս Նարեկը Քանաքեռի Ֆանարջյանի անվան ուռուցքաբանական ազգային կենտրոնում է՝ բժիշկների հսկողության տակ, որովհետեւ ամեն վայրկյան երեխան կարող է հայտնվել կոմայի մեջ, կորցնել գիտակցությունը: Մեր բժիշկները Նարեկին կարող են օգնել միայն այդ հարցում, իսկ բուժման հետ կապված որեւէ մեկը պատասխանատվություն չի ստանձնում: Մ. Միրզոյանի խոսքերով. «Ասում են՝ ոսկերչի աշխատանք պետք է անեն գլխում, որ ուռուցքը կարողանան զգուշությամբ հեռացնել, իսկ նման բժիշկ եւ տեխնիկա՝ Հայաստանում չկա»: Մոր միակ հույսն այն է, որ Նարեկի գլխուղեղի ուռուցքը չարորակ չէ, Ռուսաստանի եւ տեղի բժշկական կենտրոնների մի շարք հետազոտություններն ապացուցել են, որ գործ ունեն բարորակ ուռուցքի հետ: Բայց քանի որ այն անհասկանալի պատճառներով օր օրի մեծանում է, արդեն փակում է երեխայի տեսողությունը եւ մեծ վտանգ դառնում կյանքի համար:
«Նարեկս շատ առողջ երեխա է եղել, որեւէ առողջական խնդիր չուներ, 13-14 տարեկանում սկսեց գլխացավ ունենալ, ես էլ տարա բժշկի, բայց բժիշկները որեւէ հստակ ախտորոշում չտվեցին: Մի օր էլ երեխաս գլխացավերից հայտնվեց շոկային վիճակում, կիսաուշագնաց նրան հասցրել ենք Գորիսի հիվանդանոց, այնտեղից էլ՝ Երեւանի Սուրբ Աստվածամայր բժշկական կենտրոն: Ախտորոշումը սարսափելի էր՝ ուռուցք՝ գլխուղեղի երրորդ փորոքում»:
Նարեկ Նարինյանը մոր հետ բնակվում է Գորիսում, այն էլ՝ տնակում: Ընտանիքն անգամ տուն չունի, որ վաճառի՝ երեխայի առողջական խնդիրները լուծի: Մայրը հազիվ հոգում է երեխայի հացի խնդիրը եւ, որքան էլ թանկ լինի իր համար երեխայի առողջությունն ու կյանքը, բնականաբար, չի կարող սեփական միջոցներով վճարել նրա վիրահատության համար. «Նարեկս աչքիս առաջ կուրանում է, հասկանո՞ւմ եք, ու ես ոչինչ անել չեմ կարողանում»:
Նարեկին 3 տարի առաջ մեկ անգամ արդեն վիրահատել են: Քանի որ վիճակն իսկապես լուրջ է եղել եւ հայաստանյան բժիշկները հրաժարվել են 14 տարեկան երեխայի գլխուղեղում նման վիրահատություն անել, նրան ուղարկել են Պետերբուրգի նեյրովիրաբուժության ինստքիտուտ: Կլինիկայի պրոֆեսոր Վիլյամ Արամովիչ Խաչատրյանը, լինելով մեր հայրենակիցը, մեծ զիջումների է գնացել եւ մտնելով ընտանիքի դրության մեջ, $15 հազար արժողության վիրահատությունը կատարել են $10 հազարով, Նարեկի գլխուղեղում շունտ են տեղադրել եւ որոշ ժամանակ երեխայի ինքնազգացողությունը լավացել է: Սակայն հիվանդությունը չի նահանջել: Հիմա նույն ուռուցքը սկսել է ավելի մեծ թափով զարգանալ, եւ բժիշկների ախտորոշմամբ՝ անհապաղ անհրաժեշտ է նոր վիրահատություն. «Ճիշտ է, տեսողությունն արդեն վնասվել է, բայց գոնե երեխաս կապրի»: Եվրոպական երկրներում՝ Ֆրանսիայում եւ Գերմանիայում նման վիրահատություններ կատարել են, որոնք բարեհաջող են ավարտվել: Սակայն Մարիետան անգամ տոմսի գումար չունի, որ Նարեկին տանի բուժման: Առաջին վիրահատության ժամանակ մայրը թակել է բոլոր հնարավոր դռները՝ միջոցներ հայթայթելու համար: Այդ ժամանակ Պետերբուրգ տանելու տրանսպորտային ծախսերը հոգացել է առողջապահության նախարարությունը, ֆինանսապես կնոջն օգնել է նաեւ Սյունիքի մարզպետը, «Ժառանգության» պատգամավոր Անահիտ Բախշյանը եւ այլ բարերարներ:
Նոր վիրահատության համար կնոջ հույսը բարի մարդիկ են, որոնց փոխանցումները թույլ կտան իրեն մի քանի տարի իր մինուճար տղային իր կողքին պահել: Մարիետա Միրզոյանի անունով «Ամերիաբանկում» հաշվեհամար է բացվել՝ դրամով փոխանցումների համար՝ 1570012128260100, ռուբլիի համար՝ 1570012128260158 եւ դոլարի համար՝ 1570012128260101: Մ. Միրզոյանի համար այս պահին կարեւոր է անգամ 10 դրամի փոխանցումը, որովհետեւ երեխայի կյանքը կախված է այդ օգնությունից:
Հ.Գ. Հաշվի առնելով, որ արտերկրում նույնպես կգտնվեն գթասիրտ ու մեծահոգի մարդիկ, որոնք կցանկանան օգնել Նարեկին՝ թեկուզ առանց տեսնելու շարունակել իր կյանքն այս աշխարհում, տպագրում ենք նաեւ միջազգային փոխանցման համար անհրաժեշտ տվյալները.
Դոլարի համար՝
56: INTERMEDIARY CITYBANK NA, NEW YORK, SWIFT: CITIUS33
57: BENEFICIARY’S BANK AMERIABANK, YEREVAN, SWIFT: ARMIAM22
59: BENEFICIARY’S ACCOUNT 1570012128260101 ACCOUNT HOLDER NAME: MARETA MIRZOYAN
Եվրոյի համար՝
56: INTERMEDIARY COMMERZBANK AG, FRANKFURT, SWIFT: COBADEFF
57: BENEFICIARY’S BANK AMERIABANK, YEREVAN, SWIFT: ARMIAM22
59: BENEFICIARY’S ACCOUNT 1570012128260146 ACCOUNT HOLDER NAME: MARETA MIRZOYAN
Ռուբլիի համար՝
БАНК КОРРЕСПОНДЕНТ СБЕРБАНК РОССИИ. МОСКВА. РФ. БИК
044525225, К/С
30101810400000000225, ИНН 7707083893
БАНК ПОЛУЧАТЕЛЯ ЗАО АМЕРИАБАНК. ЕРЕВАН. РА, К/С
30111810900000000371
ПОЛУЧАТЕЛЬ НАИМЕНОВАНИЕ: MARETA MIRZOYAN,НОМЕР СЧЕТА: 1570012128260158
Tuesday, March 29, 2011
Subscribe to:
Posts (Atom)